45-ամյա Վանեսա Փարադին գաղտնի ամուսնացել է

16:32   2 հուլիսի, 2018

Մինչ Ֆրանսիայի հավաքականը հաղթում էր Անգենտինայի հավաքականին, ու ֆրանսիացի լրագրողների ուշադրությունը ֆուտբոլին էր գամված, Վանեսսա Փարադին գաղտնի ամուսնացել է։

France Info-ն գրում է, որ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին, դրա մասին ոչ ոք չի իմացել, ռադիոկայանի աղբյուրները հայտնում են, որ Վանեսսան ամուսնացել է գրող ու ռեժիսոր՝ Սամուել Բենշեթրիի հետ, 45-ամյա դերասանուհու հարսանիքը տեղի է ունեցել Սեն-Սիմեոն փոքր քաղաքում, որը գտնվում է Սեն-է-Մարն դեպարտամենտում՝ Փարիզից մեկ ժամվա հեռավորության վրա։

Համեստ արարողությանը ներկա են գտնվել ընտանիքի ընկերները՝ ֆրանսիացի ռոք-երաժիշտ Մատյե Շեդիդը, երգիչ Ռաֆայելը ու Վանեսսա Փարադիի դուստրը՝ Լիլի – Ռոուզ Դեպպը,  որի հայրը Ջոննի Դեպն է։

Պսակադրությունը տեւել է մոտ երեսուն րոպե:

Լուսանկարը՝ PA Images



© NEWS.am STYLE