Շերիլ Քոուլն ու Լիամ Փեյնը բաժանվել են

17:42   2 հուլիսի, 2018

Շերիլ Քոուլն ու Լիամ Փեյնը բաժանվել են, հայտնում է Just Jared պարբերականը։ 35-ամյա Շերիլ Քոուլն ու 24-ամյա Լիամ Փեյնը հայտնել են իրենց բաժանման մասին։

«Ես ու Շերիլը տխրությամբ հայտնում ենք, որ մեր կյանքի ճանապարհները հիմա տարբեր են։ Այս որոշումը դժվար էր մեզ համար։ Մենք դեռ սիրում ենք իրար՝ ընտանիքի պես։  Բեարը (զույգի որդին) մեր աշխարհն է, ու մենք խնդրում ենք հարգել նրա մասնավոր կյանքը, քանի դեռ մենք փորձում ենք բոլորս միասին անցնել դրա միջով»,- գրել են երկու աստղերը իրենց միկրոբլոգերում։

Շերիլ Քոուլի ու Լիամ Փեյնի սիրային կապը սկսվել է 2015-ի դեկտեմբերին, աստղերը չեն ամուսնացել, բայց միասին են ապրել, ու անցած տարվա մարտին նրանք ծնող են դարձել։ Որպես զույգի բաժանման գլխավոր պատճառներ՝ նշում են երգչի հաճախակի հյուրախաղերը, Շերիլը ծանր է տանում սիրեցյալի հետ երկարատև բաժանումները։



© NEWS.am STYLE