Փարիզի նորաձեւության շաբաթ. Dior-ի շքեղ ցուցադրությունը

19:55   2 հուլիսի, 2018

Նորաձեւության աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առնց Փարիզի, որը վաղ ժամանակներից եղել եւ մնում է սեթեւեթանքի ու կրքերի կենտրոն: Dior նորաձեւության տան շքեղ ցուցադրությունը տեղի ունեցավ Ռոդենա թանգարանում:



Dior-ի ցուցադրություններից ստեղծվող թոհուբոհը արդեն ավանդական կարելի է համարել. աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են համաշխարհային աստղեր՝ կարմիր գորգի համար իդեալական կերպարների հետեւից:



Հյուրերի ցանկում այս անգամ այնպիսի աստղեր էին, ինչպես Քեյթ Բոսուորտը, որը փայլեց նաեւ Miu Miu-ի ցուցադրության ժամանակ, Քեթի Հոլմսը, Ադվոա Աբոան, որը այսօր աշխարհի ամենապահանջված մոդելներից է համարվում:

Ցուցադրության հանդերձանքները զուրկ էին ավելորդություններից, քանի որ դրանք կոչված են, որպեսզի կինը կրի դրանք, այլ ոչ թե հակառակը: Կային զգեստներ, որոնք շեշտում էին նուրբ իրանի առավելությունը, թեթեւ կտորներ, որոնք քայլվածքին նրբություն էին հաղորդում:




Քեթի Հոլմս

Գույները հիմնականում պաստելային էին՝ նուրբ մարմնագույնից մինչեւ վարդագույն: Թանգարանի ընդհանուր դեկորացիան, կարծես, խոսում էր այն մասին, թե որքան ջանք ու եռանդ է պահանջվել այդ ամենը ստեղծելու համար:


Էմմա Ռոբերտս


Քեյթ Բոսուորտ









                                                                                                  Աղբյուրը՝ Daily Mail
                                                              Լուսանկարները՝ gettyimages, instagram



© NEWS.am STYLE