Մահացել է Նադեժդա Սարգսյանը

20:53   2 հուլիսի, 2018

Մահացել է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը. նա 63 տարեկան էր: Երգչուհին «Նաիրի» ԲԿ-ում. վերջին օրերին նա վերակենդանացման բաժանմունքում էր:

Երգչուհի Էմմիի մայրը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ: Երգչուհին իր հարցազրույցներում նշում էր, որ բժշկի է դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով:

Նադեժդա Սարգսյանը Երգչուհին «Հայեր» համույթի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն էր, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 2003 թվականից ղեկավարում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջը:





© NEWS.am STYLE