Ջասթին Բիբերին ու Հեյլի Բոլդուինին «բռնացրել են» համբուրվելիս Նյու Յորքում

12:40   3 հուլիսի, 2018

Այս տղան Սելենա Գոմեսին էր սիրահետում, բայց վերջինս մերժել էր նրան, կամ գուցե հենց նա էր հոգնել երգչուհուց, որին միշտ հետապնդում են հոգեբանական տարբեր խնդիրներ։ Խոսքը Ջասթին Բիբերի մասին է, ում հերթական անգամ նկատել են նրա նոր ընկերուհու՝ մոդել Հեյլի Բոլդուինի հետ։

21-ամյա մոդելին ու 24-ամյա կանադացի կատարողին այս անգամ նկատել են Նյու Յորքի այգիներից մեկում, որտեղ TMZ-ի լրագրողները նրանց նորից տեսել են համբուրվելիս:

Մի քիչ տարօրինակ է այն, որ լուսանկարները ասես բեմադրական բնույթի էին, կարծես Բիբերը այդ ձեւով ողջույն է հաղորդում Սելենա Գոմեսին, իմանալով, որ նա դրանից կվշտանա, հատկապես հաշվի առնելով, որ Հեյլին ժամանակին նրա ընկերուհին է եղել։



© NEWS.am STYLE