Քիմ Քարդաշյանը հայտնել է իր դստեր՝ Չիկագոյի երկրորդ անունը

10:15   3 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հունվարին դուստր են ունեցել։ Դստերը, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, կոչել են Չիկագո։ Ինչպես ավելի ուշ՝ Էլեն Դեջեներեսի  շոուի ժամանակ հայտնել է հայուհին, Քանյե Ուեսթին շատ է դուր գալիս այն քաղաքի անունը, որտեղ նա մեծացել է, դրա համար էլ աղջկան այդպես են կոչել։ 37-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է Չիկագոյի  լուսանկարն ու հայտնել նրա երկրորդ անունը։

«Չի Նոել»,- մակագրել է լուսանկարը Քիմը։

Ի դեպ, ոչ Նորթը, ոչ Սենթը երկրորդ անուն չունեն։ Իսկ Նոել բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Սուրբ ծնունդ»։ Ուշագրավ է, որ Քիմը նույնպես ունի երկրորդ անուն։ Հայուհու ամբողջական անունն է Քիմբերլի Նոել Քարդաշյան։



© NEWS.am STYLE