Ջիգարխանյանի ընկերը հայտնել է նրա նախկին կնոջ հանդեպ դատական գործի մասին՝ գողության մեղադրանքով

14:06   3 հուլիսի, 2018

Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ գողության մեղադրանքով դատական գործի մասին, նաեւ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար, հայնում է «Дни»-ն:

«Ես վստահ եմ, որ Ձեր սերն ու հոգատարությունն օգնում են Արմեն Բորիսիին վերականգնվել, ու հենց այդ պատճառով էլ ամենադժվարն արդեն անցյալում է»,- գրել է Սողոմոնյանը Facebook սոցցանցի «Արմեն Ջիգարխանյան» ընդհանուր խմբում։

«Հիմա Արմեն Բորիսին լավ վիճակում է, հանգստանում է,  հիմնականում իր առողջությամբ է զբաղվում,- շարունակում է Սողոմոնյանը,- Ցիմբալյուկի հետ կապված ամբողջ պատմությունն արդեն անցյալում է, նա նախընտրում է այդ մասին չհիշել։ Մենք ավելի շատ քննարկում ենք նոր թատերական եթերաշրջանի նախապատրաստումն  ու իհարկե ֆուտբոլի աշխարհի առաջնությունը»։

Նա հավելել է, որ դեղին մամուլի տեղեկությունները այն մասին, որ դերասանի նախկին կնոջ հանդեպ դատական գործերը դադարեցված,  իրականությանը չեն համապատասխանում։

«138 հոդվածով գործը շուտով կփոխանցեն դատարան։ Մենք նաեւ աշխատում ենք գործ հարուցել խաբեության մասին հոդվածով։ Հույս ունեմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, ու մենք կկարողանանք հանգստացնել Արմեն Բորիսիի բոլոր երկրպագուներին»,- հայտնել է Սողոմոնյանը։ Ավելի վաղ Էլինա Մազուրը պատմել էր Սողոմոնյանի հանդեպ անձնական վերաբերմունքի մասին։

«Տնտեսական գիտությունների թեկնածու, բիզնեսով է զբաղվում , մի քանի ընկերություններ ունի։ Արմեն Բորիսին մտերիմ էր նրա հոր հետ։ Ու Արթուրը ժողովրդական դերասանին իր երկրորդ հայրն է համարում, երկար տարիներ օգնում է նրան, թատրոնն է հովանավորում։ Ի դեպ նա օգնում է ոչ միայն Ջիգարխանյանին։ Օրինակ՝ նա աջակցել է Նատալյա Գունդարեւային, երբ նա հիվանդ էր։ Հնարավոր է, որեւէ մեկի համար դժվար է հավատալ, որ կան նման մարդիկ՝ սրտացավ բարերարներ․․․»,- նշել է նա։



© NEWS.am STYLE