Էմիլի Ռատաժկովսկին պարծենում է իր կազմվածքով Հունաստանում հանգստի ժամանակ

16:32   3 հուլիսի, 2018

Ով շոգին տառապի, իսկ ով՝ իր հանգիստը վայելի։ Վատ չի ապրում Էմիլի Ռատաժկովսկին՝  մինչ մենք այստեղ այս շոգին մեզ ասես թավայի մեջ տապակվող ձվածեղ ենք զգում, 27-ամյա մոդելն իր հանգիստն է վայելում Էգեյան ծովի Միկոնոս կղզում։

Էմիլին պարծեցել է իր կազմվածքով մի շարք լուսանկարներում, կարող եք դիտել ու հիանալ, եթե իհարկե ի վիճակի եք դիմանալ այս գեղեցկուհու հմայքներին։

«Ցտեսություն Միկոնոս, դու հիասքանչ էիր։ Երդվում եմ, սա վերջին լուսանկարն է, որի գլխավոր հերոսուհին ես եմ»,- մակագրել է վերջին կադրը Էմիլին։

Նշենք, որ Հունաստան մոդելը ժամանել էր Միկոնոս կղզում Nammos Village շոփինգ կենտրոնի բացմանը ներկա գտնվելու համար։

Նաեւ իր Instagram-ում Էմիլին լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է իր 23-ամյա գործընկերուհի Ջիջի Հադիդի հետ։ Աշխարհիկ միջոցառմանը աղջիկները եկել էին խորը բացվածքներով մաքսի զգեստներով  ու սեքսուալ դիրքեր էին ընդունում լուսանկարչի առաջ։ 



© NEWS.am STYLE