«Արամեն վիրահատությունից հետո տեղափոխվել է հիվանդասենյակ». հաստատում են հիվանդանոցից  

16:48   3 հուլիսի, 2018

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկություններ ստանալու համար, NEWS.am Style-ը զրուցեց Նաիրի Բժշկական կենտրոնի տնօրեն՝ Անատոլի Գնունու հետ, ով հաստատեց այս տեղեկությունը եւ հավելեց, որ իրականացվել է պլանային վիրահատություն: Անատոլի Գնունին ասաց, որ վիրահատությունն այժմ ավարտվել է:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Արամեն, նա պատասխանեց.

-Անհագստանալու կարիք չկա, ամեն ինչ ընթացել է հարթ եւ բարեհաջող ավարտվել է: Արամեն այժմ գտնվում է հիվանդասենյակում:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ վիրահատություն է տեղի ունեցել, որին Բ/Կ-ի տնօրենը պատասխանեց, որ չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ դա հիվանդի գաղտնիքն է:



© NEWS.am STYLE