Պենելոպա Կրուսը, Վանեսա Պարադին ու այլք՝ Chanel ցուցադրությանը

17:17   3 հուլիսի, 2018

Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում կայացել է Chanel –ի Աշուն/Ձմեռ 2018-2019 հավաքածուի ցուցադրությունը։ Փարիզյան Grand Palais-ում հայտնվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պենելոպա Կրուսը, Վանեսա Փարադին իր դստեր՝ Լիլի Ռոուզ Դեպպի հետ։

44-ամյա Պենելոպա Կրուսը՝  Chanel անսամբլով

Ով կասի, թե Վանեսա Փարադին 45 տարեկան է

Վանեսայի 19-ամյա դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեպպը։

Ի դեպ, անցած շաբաթ Վանեսա Փարադին գաղտնի ամուսնացել է։ France Info-ն հայտնում է, որ պսակադրությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, դրա մասին ոչ ոք չգիտեր,  իսկ ռադիոկայանի աղբյուրները հայտում են, որ Վանեսան ամուսնացել է գրող ու ռեժիսոր Սամուել Բենշեթրիի հետ, 45-ամյա դերասանուհու հարսանիքը կայացել է Սեն Սիմեոն քաղաքում, որը գտնվում է Փարիզից մեկ ժամվա հեռավորության վրա՝ Սեն – Է-Մարն դեպարտամենտում։

Լիլի Ալլեն

 

Ֆարել Ուիլյամսը՝ կնոջ՝ Հելեն Լասիչանի հետ

Հավաքածուի ցուցադրությունն այս անգամ իրենից ներկայացնում էր զբոսանք Սենայի ափի երկայնքով ՝ նկարիչների և բուկինիստների հանրահայտ կանաչ կրպակների մոտ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE