Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընկերուհիների հետ ու նրանց զվարճալի անուններ է տվել

19:47   3 հուլիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկար սպասեցնել չի տալիս իր հետեւորդներին ու հաճախ նրանց դատին է հանձնում նոր լուսանկարներ ու հրապարակումներ: Նա հիմնականում կիսվում է գայթակղիչ լուսանկարներով, բայց եւ չի մոռանում ներկայացնել իր ընտանիքի առօրյան եւ ընկերների հետ անցկացրած ժամանցը:

Այս անգամ սկանդալային 37-ամյա աստղը իր Instagram -ի հետեւորդներին ցույց է տվել մի լուսանկար, որտեղ ինքը իր ընկերուհիների հետ է: Այս գեղեցիկ տրիոն Քիմը մեկնաբանել է շատ հետաքրքիր կերպով:



Նա «անուններ» է տվել իրեն ու ընկերուհիներին: Լուսանկարին կից նա գրել է. «Baddie, Wifey, Baby Girl», թարգմանաբար` «Վատը, Կինը ու Փոքրիկը»:

Ավելի վաղ Քիմը հայտնել էր իր փոքրիկ դստեր՝ Չիկագոյի երկրորդ անունը: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հունվարին դուստր են ունեցել։ Դստերը կոչել են Չիկագո՝ ի պատիվ այն քաղաքի, որտեղ մեծացել է Քանյե Ուեսթը. նրան շատ է դուր գալիս այդ քաղաքի անունը: Հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել էր Չիկագոյի  լուսանկարն ու հայտնել նրա երկրորդ անունը։ «Չի Նոել»,- մակագրել էր լուսանկարը Քիմը։




© NEWS.am STYLE