Պենելոպե Քրուսի կերպարը՝ «Chanel»-ի ցուցադրությանը. NEWS.am STYLE-ի կարծիքը

22:57   3 հուլիսի, 2018

Փարիզում Նորաձեւության շաբաթվա շրջանակում կայացավ «Chanel»-ի Աշուն/Ձմեռ 2018-2019 հավաքածուի ցուցադրությունը։ Ավելի վաղ NEWS.am STYLEտեղեկացրել էր, որ փարիզյան Grand Palais-ում հավաքվել էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պենելոպե Քրուսը, Վանեսա Պարադին՝ դստեր՝ Լիլի Ռոուզ Դեփի հետ։

Ամենատպավորիչ լուքը, թերեւս, Պենելոպե Քրուսինն էր: Վերջերս նա այնքան էլ հաճախ չի հայտնվում ուշադրության կենտրոնում, սակայն հագուստը, որը նա ընտրել էր այս անգամ, լրացնում է այդ բացը:



Պենելոպեն ներկայացել էր «Chanel»-ից բաց վարդագույն անսամբլով: Այն տիպիկ «Chanel»-ի ոճով էր: Թե՛ անսամբլի կտորը, թե՛ ընդհանուր ոճը դասական են «Chanel» նորաձեւության տան համար: Կարճ հագուստն ընդգծել էր դերասանուհու սլացիկ ոտքերը, իսկ նուրբ գույնը՝ մաշկի թխությունը: Սպիտակ բերետն ակնարկում էր, որ գեղեցկուհին գտնվում է նորաձեւության ու ճաշակի կենտրոն Փարիզում:



Դերասանուհու հանդերձանքը զերծ էր ավելորդություններից, որոնք, հավանաբար, կծանրացնեին նրա լուքը: Վարդագույն փոքրիկ պայուսակը 44-ամյա դերասանուհու կերպարին հաղորդում էր վառ ու թեթեւ երանգ:






                                                                                           Լուսանկարները՝ Getty, Shuterstock
                                                                                                             Սյուզի Մսրյան



© NEWS.am STYLE