Սեռափոխված մոդելը կներկայացնի Իսպանիան՝ «Միսս Տիեզերք» մրցույթին

12:34   4 հուլիսի, 2018

Սեռափոխ եղած մոդելը կներկայացնի Իսպանիան՝ «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։

Ծնունդով Սեվիլյայից 26-ամյա Անխելա Պոնսեն կդառնա մրցույթին մասնակցող առաջին սեռափոխը։

Անխելան հայտնել է, որ ուզում է իր մասնակցությամբ խորհրդանշել բազմազանության ու հարգանքի գաղափարները ամբողջ աշխարհում,  այլ ոչ թե միայն ԼԳԲՏ համայնքում։

Պոնսեի մասնակցությունը հնարավոր է դարձել կանադուհի Ջեննա Տալակովայի ջանքերով, որին 2012-ին  թույլ չէին տվել մասնակցել մրցույթին։ Պատմությունը այնքան ռեզոնանսային էր, որ նա փաստաբան էր վարձել ու հասել էր նրան, որ 2013-ից սկսած սեռափոխներին քարտ բլանշ են տվել բյութի մրցույթին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք» տիտղոսակիրը ստանում է թագ, 250 հազար դոլար ու New York Film Academy-ում երկու տարի սովորելու իրավունք։ Մեկ տարվա ընթացքում նա պարտավոր է աշխարհով մեկ շրջել բարեգործական ակցիաներով ու մասնակցել աշխարհիկ միջոցառումների։



© NEWS.am STYLE