Փարիզի նորաձեւության շաբաթ. Giorgio Armani-ի շքեղ ցուցադրությունը

23:55   3 հուլիսի, 2018

Փարիզում նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ Giorgio Armani իտալական նորաձեւության տան ցուցադրությունը: Նորաձեւության սիրահարները, իհարկե, չէին կարող բաց թողնել այս իրադարձությունը:

Ցուցադրությունն անցկացվեց շքեղ կալվածքում, որի մոտակայքում տեղակայված է Իտալիայի դեսպանատունը: Ցուցադրված հանդերձանքների համար ընդհանուր էր այն, որ բոլորն էլեգանտ էին:



Արմանիին չես անվանի մինիմալիստ, սակայն այս անգամ նորաձեւության տունը շեշտը դրել էր խաղաղ կերպարներ ստանալու վրա: Այնուամենայնիվ, Արմանին իրեն թույլ էր տվել վառ գունային լուծումներով համեմել հանդերձանքները: Ներկայացվեցին նաեւ մարմինն ընդգծող զգեստներ, որոնք կարող են ցանկացած համաշխարհային աստղի երազանք լինել:



Շատերը կընտրեին այդ շքեղ զգեստները կարմիր գորգին հայտնվելու առիթով: Giorgio Armani-ին հավատարիմ էր մնացել նաեւ դասական սեւ ու սպիտակ գույների համադրությանը՝ դրանց ննրբագեղությանը հաղորդելով նաեւ մի փոքր փայլ:





Աստիճանաբար ի հայտ եկան Giorgio Armani-ի նախընտրած ոսկեգույն կտորները, անհամաչափ եզրերով հագուստները: Կերպարներից յուրաքանչյուրը ներդաշնակ էր ու հավասարակշռված:








                                                                                                   Աղբյուրը՝ reuters.com
                                                                                                   Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE