Հոլիվուդյան աստղ Քեւին Սփեյսին մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

00:45   4 հուլիսի, 2018

Հոլիվուդյան հայտնի դերասան, «Խաղաքարտերից տնակ» սերիալի աստղ Քեւին Սփեյսիի հասցեին շարունակում են հնչել մեղադրանքներ:

Տարբեր դերասաններ պնդում են, որ նա ժամանակին սեռական ոտնձգություններ է կատարել: Այդ առիթով արդեն վեց դատական գործ կա բացված: Տհաճ համագործակցության մասին Էնդրյու Դենթոնի շոուի ժամանակ վերջերս պատմել է 50-ամյա Գայ Ռիչին: «Այո՛, Քեւինի հետ դժվար էր աշխատելը: Նա դեմ չէր ձեռքերը երկարացնել: Բարեբախտաբար, ես 29 տարեկան էի, այլ ոչ թե 14»,- հայտարարել է Ռիչին:

Այլ դերասաններ եւս Սփեյսիի հասցեին նմանատիպ մեղադրանքներ են հնչեցրել: Նրանցից մեկը նույնիսկ խոսել է բռնաբարության մասին, ինչը Լոնդոնի ոստիկանության համար հետաքննություն սկսելու առիթ է հանդիսացել: Մասաչուսեթսում նույնպես ակտիվ հետաքննություն է ընթանում, որին մասնակցում է դեպքի ժամանակ 18 տարեկան եղած մի վկա:








                                                                                                                        Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE