Թինա Թերների որդին ինքնասպան է եղել

10:01   4 հուլիսի, 2018

Թինա Թերների որդին՝ Քրեյգ Ռեյմոնդ Թերներն ինքնասպան է եղել, հայտնում է Variety–ն։ Առայժմ երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել Քրեյգի մահը։ Որոշ տվյալներով՝ Թինա Թերները հիմա գտնվում է Փարիզում, որտեղ սկսվել է Նորաձևության շաբաթը ։   

Պարբերականը գրում է, որ 59-ամյա անշարժ գույքի գործակալի մարմինը հայտնաբերել են նրա տանը՝ Ստուդիո – Սիթիում։

Քրեյգի հայրը երաժիշտ Ռեյմոնդ Հիլն է։ Որդու ծնվելուց որոշ ժամանակ անց զույգը որոշել էր բաժանվել։ Մի քանի տարի հետո երգչուհին ամուսնացել էր Այք Թերների հետ, որը որդեգրել էր Քրեյգին։ Այդ ամուսնությունից Թերներները ևս մեկ որդի են ունեցել՝ Ռոնալդը։  

 



© NEWS.am STYLE