53-ամյա Մոնիկա Բելուչին՝ Elle–ի համար ֆոտոշարքում

13:14   4 հուլիսի, 2018

Կարելի է անվերջ նայել Մոնիկային՝ առանց նրանից աչք կտրելու։ Նա հիասքանչ է ցանկացած տարիքում։ 53-ամյա Մոնիկա Բելուչին հայտնվել է Elle ամսագրի համար ֆոտոշարքում։ Դերասանուհին պատկերված է հայտնի ամսագրի հուլիսյան համարի շապիկին ու էջերին։ ամսագիրը հրապարակվելու է հուլիսի 6-ին, այդ մասին դերասանուհին է հայտնել  իր Instagram-ում, շնորհակալություն հայտնելով պարբերականին հերթական համագործակցության համար։

«Գեղեցկությունը հոգեվիճակ է։ Ես միշտ ասում եմ, որ ամենակարեւորը ոչ թե գեղեցիկ լինելն է, այլ քեզ գեղեցիկ զգալը։

Ու խոսքն ամենայն հավանականությամբ ներքին հասունության մասին է, այլ ոչ թե արտաքին։

Ես համարում եմ, որ առանց մտավոր ունակությունների ու առանց զգացմունքների գեղեցկությունը ոչինչ չարժե։ Այո, այն հզոր տպավորություն է թողնում, բայց դա հինգ րոպեից ավելին չի տևում, եթե դրա ետևում ոչինչ չկա»,- ասել էր նա ավելի վաղ հարցազրույցում։



© NEWS.am STYLE