Ալեքսանդր Բաբասյանի կինը պարծեցել է իր կազմվածքով

11:50   4 հուլիսի, 2018

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Լիլիթը ցույց է տվել իր կազմվածքը: Նա գտնվում է մարզասրուհում, կրում է սպորտային՝ մարզասրահին համապատասխան հանդերձանք:  Այս հրապարակմանը կից մեկնաբանություն չկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը որդու հետ գտնվում էր Դուբայում, որտեղից էլ Instagram-ի իր էջի story հավելվածում կարճ տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով իր ակրոբատիկ ցատկը՝ լողավազան:

 



© NEWS.am STYLE