13:57 4 հուլիսի, 2018Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Նրա այս կամ այն մեկնաբանությունը, լուսանկարներն ու գրառումները սոցցանցերում լայն արձագանք են ստանում հետեւորդների ու երկրպագուների, ինչպես նաեւ հասարակության շրջանում:
.jpg)
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել: Լուսանկարներում հաղորդավարուհին կրում է կարմիր երկար զգեստ:

Նա գտնվում է Երեւանում՝ ԱՄՆ-ի դեսպանատանը: Այս հրապարակումներին կից Նազենի Հովհաննիսյանը շնորհավորելով ԱՄՆ Անկախության օրը՝ գրել է.

«Շնորհավոր Անկախությանդ օրը, Ամերիկա: Ինձ համար պատիվ է այս գեղեցիկ տոնը` ԱՄՆ-ի անկախության 242-րդ տարեդարձը տոնել Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատանը` գեղեցիկ մարդկանց կողքին»:

Ավելի վաղ դերասանուհին իր միկրոբլոգում ներկայացել էր սպորտային կերպարով: Instagram-յան միկրոբլոգի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ, նա հրապարակել էր լուսանկար, որում սպորտային ոճով էր ներկայացել: Դերասանուհին մակագրել էր լուսանկարը հեշթեգների միջոցով: Նա օգտագործել է անգլալեզու «սպորտային», «տրամադրություն» հեշթեգները: