Քայլի Ջենները ցուցադրել է իր հինգ ամսական դստեր կոշիկների` 22 հազար դոլարանոց հավաքածուն

15:36   4 հուլիսի, 2018

Դե իհարկե, իսկական Քարդաշյան)))

Քայլի Ջենները ցույց է տվել իր հինգ տարեկան դստեր՝ Սթորմիի կոշիկների` 22 հազար դոլարանոց հավաքածուն։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը իր Snapchat-ում հրապարակել է տեսանյութ, որից մենք ներկայացնում ենք մի քանի կադր։

Հինգ ամսական Սթորմիի զգեստապահարանում  կա Guiseppe Zanotti ապրանքանիշի 1000 դոլարանոց  կոշիկ, Nike Air Force ապրանքանիշի` 50 դոլարանոց ու  Gucci ապրանքանիշի՝ 275 դոլարանոց կոշիկներ։

Հիշեցնենք, որ Քայլի Ջենները փետրվարին է լույս աշխարհ բերել դուստր, որի հայրը ռեփեր Թրեւիս Սքոթն է, որի հետ Քայլին հարաբերությունների մեջ է մոտ մեկ տարի , բայց զույգը մտադիր չէ ամուսնանալ։

 



© NEWS.am STYLE