«Կյանքում չէի պատկերացնի, որ ազգովի ԱԱԾ-ին կերկրպագեինք». Ալինա Մարտիրոսյան

18:17   4 հուլիսի, 2018

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այսօր Facebook-յան էջում նոր գրառում է կատարել: Իր հրապարակման մեջ Ալինան հումորով անդրադարձել է ԱԱԾ գործողություններին: Դերասանուհին գրել է. «Երկրում իրավիճակ է փոխվել: Կյանքում չէի պատկերացնի, որ ազգովի ԱԱԾ-ին болеть կանեինք»:

Դերասանուհու միկրոբլոգի հետեւորդներն էլ իրենց հերթին իրենց կարծիքն են հայտնել րա այս գրառման վերաբերյալ՝ համաձայնելով նրա հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալինա Մարտիրոսյանը գրառում էր կատարել: Նա խոսել էր ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի մասին:

Նա գրել էր. «Եթե Նիկոլը մի քանի տարի առաջ լիներ մեր վարչապետը, ապա թուրքերին կստիպեր ընդունել մեր ցեղասպանությունը: Քանի, որ իրա մեջ թասիբը սեփական ազգի հանդեպ հզորա»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE