Արքայազն Չարլզի ընկերը վիրավորել է Մեգան Մարքլի ընտանիքի անդամներին

19:49   4 հուլիսի, 2018

Այն օրվանից, ինչ Մեգան Մարքլը դարձել է Անգլիայի արքայական ընտանիքի անդամը, նրա մասին խոսակցությունները չեն դադարում: Այդ խոսակցությունների թվին են պատկանում նաեւ զանազան քննադատությունները:

Սասսեքսի  նորաթուխ դքսուհուն այս անգամ անդրադարձել է թագավորական ընտանիքի կարեւորագույն անդամներից մեկի՝ արքայազն Չարլզի մտերիմ ընկերը՝ 78-ամյա Նիքի Հասլամը: Իր հարցազրույցում նա բավականին կոշտ է արտահայտվել Մեգան Մարքլի ընտանիքի անդամների մասին:



«Նրա ընտանիքի անդամները չափազանց հասարակ են: Ես պատկերացնում եմ, թե ինչ ահավոր կլիներ, եթե հարսանիքին ներկա գտնվեր այդ մեծ կտորը (Մեգանի հայրը): Թագավորական ընտանիքը պարզապես չգիտի, թե ինչպես կարելի է պայքարել նրանց դեմ: Նրանց ընտանիքում միակ նորմալ մարդը Մեգանի մայրիկն է»,- ասել է Հասլամը:



Հասլամի քննադատությանն է արժանացել նաեւ Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը: Նա շեշտել է,  որ նման կարեւոր իրադարձության համար զգեստը շատ հասարակ էր ու, գոնե, պետք է կարված լիներ ավելի բարակ ու թեթեւ կտորից:



Հետաքրքիր է,  որ արքայազն Չարլզը բավականին լավ հարաբերությունների մեջ է Մեգան Մարքլի հետ: Նրա ընկերոջ այս կտրուկ հայտարարությունները, թերեւս, չեն կարող արտացոլել արքայազն Չարլզի կարծիքն ու տեսակետը:








                                                                                                               Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                         Լուսանկարները՝ Getty, EastNews



© NEWS.am STYLE