Սերժ Թանկյանը կովկասյան ընձառյուծի հետ տեսանյութ է հրապարակել

20:17   4 հուլիսի, 2018

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն Instagram-ում հրապարակել է մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է «շոյում» կովկասյան ընձառյուծի: Իհարկե, տեսանյութը հատուկ հավելվածի միջոցով է նկարահանված, իսկ ընձառյուծն իրական չէ:

Публикация от Serj Tankian (@serjtankian)


Սերժ Թանկյանն իր հրապարակման միջոցով անդրադարձել է շատ կարեւոր մի հարցի: «Կովկասում կենդանիների շատ տեսակներ կան, բայց, հավանաբար, ամենագեղեցիկը եւ խորհրդանշականը կովկասյան ընձառյուծն է: Այդ տեսակի պաշտպանությունը հիմնախնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»,- գրել է Թանկյանը:

Ավելի վաղ Սերժ Թանկյանն Instagram-ում հրապարակել էր մի լուսանկար, որում նա պատկերված էր հսկայական ականջակալների կողքին՝ բավական զվարճալի կերպով: Թանկյանը նաեւ մեկնաբանել էր լուսանկարը. «Ես ցանկանում եմ ստեղծել մեծ ականջակալների նոր ապրանքանիշ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում»: 



© NEWS.am STYLE