Երեւանում տեղի ունեցավ Դուեյն Դոպսիի եւ Hellraisers ամերիկյան խմբի շքեղ համերգը (ֆոտո/վիդեո)

23:10   4 հուլիսի, 2018

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Գրեմմի երաժշտական մրցանակի նոմինանտ Դուեյն Դոպսիի հրաշալի համերգը: Hellraisers ամերիկյան խմբի հետ նրանք միանգամից գրավեցին ունկնդիրներին:



Ամերիկացիները, միանշանակ, գիտեն, թե ինչպես է պետք իրական շոու ստեղծել:



Դուեյնի խումբը Հայաստան էր ժամանել ամերիկյան դեսպանատան հրավերով, ու այսօր՝ ԱՄՆ Անկախության տոնին, նրանք ելույթ ունեցան Կասկադում:



Ելույթով հանդես եկավ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով խոստացավ, որ հենց խումբը սկսի ելույթը բոլորը սկսելու են պարել, եւ նա, իսկապես, չսխալվեց:



Խումբը ներկայացնում է երաժշտություն, որը շատ տարածված է Լուիզիանա նահանգում: Երաժշտական այդ ուղղությունը, որը անվանում են «զայդեկո», սկիզբ է առել XX դարի սկզբին Լուիզիանայի հարավ-արեւմտյան շրջաններում:

Այդ ոճն առաջացել է ֆրանսիական ազգային երաժշտության, աֆրիկյան ռիթմերի ու կարիբյան հնչյունների միաձուլումից:














                                                                                                                 Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE