23:49 4 հուլիսի, 2018Դերասանուհի, հաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը, ով միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, տեւական ժամանակ է, ինչ գտնվում է Միացյալ Նահանգներում: Այդ մասին են վկայում նրա Instagram-յան հրապարակումները:
Այս անգամ դերասանուհին իր միկրոբլոգում ներկայացրել է մի լուսանկար, որն արված է Լոս Անջելեսում: Արփին լուսանկարում ճերմակ, թեթեւ հանդերձանքով է ու գտնվում է ծովափին:
Արփին մեկնաբանել է իր հրապարակումը՝ լուսանկարին կից անգլերեն լեզվով գրելով. «Միակ բանը, որ մենք գիտենք ապագայի մասին, այն է, որ այն ուրիշ է լինելու»:
Ավելի վաղ դերասանուհին հրապուրիչ լուսանկար էր հրապարակել, որը եւս արված էր Լոս Անջելեսում:
Լուսանկարում նա հանդես էր եկել պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ: Հրապարակմանը կից Արփին անգլերենով գրել էր. «Լավ նորություններ. շուտով»:.jpg)