Փարիզի նորաձեւության շաբաթ. Fendi-ի հոյակապ ցուցադրությունը

00:32   5 հուլիսի, 2018

Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ Fendi նորաձեւության տան ցուցադրությունը: Հյուրերին ներկայացվեց 2019 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն:



Հավաքածուն զարդարում էին յուրօրինակ դետալները՝ փետուրներ, կաշվե իրերը, ինքնատիպ աքսեսուարներ: Դրանք նրբագեղություն ու կանացիություն էին հաղորդում ներկայացված հանդերձանքներին: Իհարկե, նորաձեւության տունը չէր մոռացել նաեւ արդեն ավանդական դարձած մորթե իրերի եւ հանդերձանքների մասին: Դրանք, կարծես, Fendi-ի այցեքարտն են դարձել:



Իտալական նորձեւության տունը ցուցադրությունը ողողել էր զանազան գույներով, որոնց համադրությունը ներդաշնակ էր եւ ակնահաճո: Այս անգամ Սիլվիա Ֆենդին ավելի էր շեշտել հանդերձանքների ոչ սիմետրիկ եզրերը եւ օգտագործել էր թափանցիկ կտորներ:




Հանդերձանքների շարքում կային այնպիսիք, որոնք ունակ են ցանկացած կնոջ վերածել հոլիվուդյան աստղի: Կարմիր գորգին հատուկ նուրբ ու շքեղ զգեստներից շատերը պաստելային գույների էին:





Աղբյուրը՝ Vogue

Լուսանկարները՝ Kim WestonArnold Indigital.tv



© NEWS.am STYLE