Քիմ Քարդաշյանն էրոտիկ լուսանկարներով շնորհավորել է ԱՄՆ Անկախության տոնի կապակցությամբ

10:10   5 հուլիսի, 2018

Երեկ՝ հուլիսի 4-ին ամերիկացիները տոնում էին իրենց Անկախության օրը։ Երևանում , ի դեպ, բացօթյա համերգ էր կազմակերպվել այդ կապակցությամբ։ Գաֆեսչյան արվեստի կենտրոնում ելույթ ունեցան Գրեմմի մրցանակաբաշխության հավակնորդ երաժիշտ Դուեյյն Դոպսին ու ամերիկյան Hellraisers խումբը, որոնք առաջին իսկ ակորդներից տոնական տրամադրություն ստեղծել հանդիսատեսների շրջանում։

Մինչ այդ ելույթ էր ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը խոստացել էր, որ հենց խումբը նվագի՝ բոլորը կսկսեն պարել, ու նա, փաստորեն, չէր սխալվում։ 

Մինչդեռ Քիմ Քարդաշյանը շնորհավորել էր իր Twitter բաժանորդներին։

37-ամյա հայուհին հրապարակել է լուսանկարներ, որտեղ ինքը շատ գայթակղիչ դիրքով է պատկերված՝ ամերիկյան դրոշի գույներով լողազգեստով։



© NEWS.am STYLE