Նորաձեւության շաբաթ Փարիզում․ Քայա Գերբերը, Էմբեր Հերդն ու այլք՝ Valentino ցուցադրության ժամանակ

12:02   5 հուլիսի, 2018

Ֆրանսիայի մայրաքաղաքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում կայացել է հանրահայտ Valentino նորաձեության տան Valentino Haute Couture Fall-Winter 2018/2019 աշուն/ ձմեռ  հավաքածուի ցուցադրությունը։

Ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Պյերպաոլո Պիչչոլին ցուցադրությունը կազմակերպել էր  Salomon de Rothschild հյուրանոցում։

Vogue ամսագիրը ցուցադրությունը բնութագրել է, որպես հունական աստվածուհիների ելույթ, դրանով իսկ հասկացնելով, որ Պյերպալոն հստակ պահպանել է նորաձեւության տան ավանդույթները։

Իսկ ցուցադրության գլխավոր մոդելը Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրն էր՝ Քայա Գերբերը։

Մոդելը, ով դարձել է ընկերության նոր դեմքը, շրջել է պոդիումով լայն վարդագույն զգեստով, փետուրներով զարդարված ու ուսերը բաց։

Ցուցադրության հյուրերն էին՝ 

Էմբեր Հերդը

Նիքի Հիլթոնը

Օլիվիա Պալերմոն

Կարին Ռոթֆիլդը

Նատալյա Վոդյանովան, Դերեկ Բլասբերգն ու Կարին Ռոյթֆելդը

 Աղբյուրը՝ Vogue, Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Getty, REX, Shutterstock



© NEWS.am STYLE