«Դուք հասկանո՞ւմ եք ցանկության ու նպատակի տարբերությունը». VARDA

13:10   5 հուլիսի, 2018

VARDA-ն փիլիսոփայական հարց է բարձրացրել։ Հայուհին իր Instagram-ում կատարել է ահա այսպիսի գրառում․

«Բարի լույս։ Արդեն երրորդ օրը շարունակում են փիլիսոփայել․․․ Ու ահա թե ինչի մասին էի ես մտածում․․․ Ինձ միշտ հաջողվել է հասնել իմ նպատակներին։ Բայց հիմա ես հասկացա, որ ուզում եմ «նպատակներ» բառը փոխարինել «ցանկություններ» բառով։ Դուք հասկանո՞ւմ եք ցանկության ու նպատակի տարբերությունը», - հարցնում է պարուհին։

Իսկ երեկ հայուհին իր միկրոբլոգի հետեւորդներին հարցրել էր, թե ուր նա ուղեւորվի:

«Նորից ուզում եմ գնալ հանգստանալու, կամ էլ պարզապես  աշխատել չեմ ուզում․․․ այս տարի ես արդեն եղել եմ Թուրքիայում, Դուբայում, Սոչիում, Իսրայելում։ Էլ ո՞ւր եք խորհուրդ տալիս գնալ տաքանալու։  Ես դեռ չեմ եղել Հունաստանում, Հնդկաստանում, Թաիլանդում, իրականում դեռ այնքան երկրներ կան, որոնք կցանկանայի այցելել», - գրել է աղջիկը։

Մենք մեր կողմից նրան խորհուրդ ենք տալիս այցելել Հայաստան, արի ու փորձիր մեր արեւի ջերմությունը ))))



© NEWS.am STYLE