Մարիամ Մելիքյանի ամուսինը շամպայնով լվանում Է ձեռքերը

10:43   5 հուլիսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանն, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Թուրքիայում, այժմ վերադարձել է հայրենիք: Այս ամենը պարզ է դռնում իր միկրոբլոգում կատարած հրապարակումներից: Սակայն, մեր այս հրապարակումը Մարիամի ամուսնու մասին է:

Դերասանուհին Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր տեսանյութ է հրապարակել:  Իր տեղադրած տեսանյութում դերասանուհին ցույց է տվել, թե ինչպես է նրա ամուսինը շամպայնով լվանում իր ձեռքերը: Այս տեսանյութին երիտասարդ դերասանուհին իր մեկնաբանությունն է թողել՝ գրելով. «Կյանքս, էլ տեղ չունես խմելու, ձեռքե՞րդ ես լվանում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանն իր ամառային հանգիստն էր վայելում Ստամբուլում: Դերասանուհին Instagram-ի իր էջում հերթական գայթակղիչ լուսանկարն էր հրապարակել: Իր տեղադրած նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել էր սեւ լողազգեստով: Ափսոս, որ այս հրապարակումը որեւէ կերպ մեկնաբանված չէր:



© NEWS.am STYLE