11:36 5 հուլիսի, 2018Մերի Մակարյանը շատ ակտիվ է սոցցանցերի իր էջերոււմ, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ ամուսնու հետ գրկապառնված, սիրառատ, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր: Այսօր հաղորդավարուհին իր՝ 91հազար հետեւորդներին է ներկայացրել առանց դիմահարդարման:
Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած 32-ամյա հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր կարճ հոլովակ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում հաղորդավարուհին հանդես է եկել առանց դիմահարդարման: Մերին կրկին ամուսնու՝ Վարդանի հետ է եւ նրանք միմյանց շնորհավորում են ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ:

Ավելի վաղ, Մերի Մակարյանն իր Instagram-ի իր էջի story հավելվածում, ինչպես նաեւ էջում հմայիչ լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին հանդես էր եկել վառ դիմահարդարմամբ: