Քիմ Քարդաշյանը՝ Dior ապրանքանիշի բիկինիով «զվարճանում էր» ԱՄՆ-ի Անկախության օրը

16:04   5 հուլիսի, 2018

Երեկ՝ հուլիսի 4-ին, ամերիկացիները տոնում էին իրենց Անկախության օրը (Independence Day), իսկ Քիմ Քարդաշյանը բորբոքել է ազատատենչ ամերիկացիների երևակայությունը իր բիկինիով լուսանկարներով։

Ահա եւ նոր լուսանկարներ Քիմի կողմից։ Հայուհին տոնի կապակցությամբ ջրային զբոսանք էր կազմակերպել իր համար։

Ու տոնական սելֆի արել՝ Dior ապրանքանիշի բիկինիով։ Իր Instgaram-ի story բաժնում  37- ամյա հեռուստաաստղը հրապարակել է կադրեր տեսանյութից ու ահա այս լուսանկարը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 4-ին ամերիկացիները տոնում էին իրենց Անկախության օրը։ Երևանում , ի դեպ, բացօթյա համերգ էր կազմակերպվել այդ կապակցությամբ։ Գաֆեսչյան արվեստի կենտրոնում ելույթ ունեցան Գրեմմի մրցանակաբաշխության հավակնորդ երաժիշտ Դուեյյն Դոպսին ու ամերիկյան Hellraisers խումբը, որոնք առաջին իսկ ակորդներից տոնական տրամադրություն ստեղծել հանդիսատեսների շրջանում։

Մինչ այդ ելույթ էր ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը խոստացել էր, որ հենց խումբը նվագի՝ բոլորը կսկսեն պարել, ու նա, փաստորեն, չէր սխալվում։ 



© NEWS.am STYLE