Ռոբին Ռայթը՝ «Խաղաթղթե տնակ» սերիալից ԱՄՆ նախագահի կերպարանքով շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

17:02   5 հուլիսի, 2018

Ինչպես գիտեք, Netflix-ի «Խաղաթղթե տնակ» սերիալի վեցերորդ եթերաշրջանը նկարահանվել է առանց Քեւին Սփեյսիի մարմնավորած կերպարի։ Դերասանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, ու Netflix-ը հրաժարվել է շարունակել աշխատել դերասանի հետ (եւ շատ իզուր): Ի դեպ, օրերս դերասանի հետ աշխատանքի տհաճ փորձի մասին է պատմել նաեւ 50-ամյա դերասան Գայ Փիրսը։ Փիրսը Էնդրյու Դենթոնի հեռուստաշոուի եթերում ասել է. «Այո, Քեւինի հետ մի քիչ դժվար է աշխատել։ Նա դեմ չէր ձեռքերին ազատություն տալ։ Բարեբախտաբար ես 29 տարեկան էի այդ ժամանակ, այլ ոչ թե 14»։

A post shared by House of Cards (@houseofcards) on

Ամեն դեպքում, երեկ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ համացանցում հայտնվել է սերիալի վեցերորդ եթերաշրջանի պրոմո լուսանկարը։ 

Լուսանկարի վրա նախագահական բազկաթոռին անկրկնելի Ռոբին Ռայթն է բազմած։

«Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ», - ասում է Ռայթը House of Cards-ի Instagram էջում։

Իսկ տեսանյութից հետո ցուցադրվում է #MyTurn (Իմ հերթը) հեշթեգը։ Ըստ երեւույթին մեզ հետաքրքիր վեցերորդ եթերաշրջան է սպասվում, որը եթերում կցուցադրվի այս տարվա աշնանը։



© NEWS.am STYLE