Էլեն Ասատրյանը ցույց է տվել իր անձնագրի լուսանկարը

18:33   5 հուլիսի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Սոցցանցերի իր միկրոբլոգում ակտիվ դերասանուհին այս անգամ իր 80.3հազար հետեւորդներին ցույց է տվել իր նոր անձնագրի լուսանկարը:

Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին անգլերեն լեզվով հեշթեգներով նշել է «նոր անձնագիր» արտահայտությունը:

Ավելի վաղ սերիալային դերասանուհին ներկայացրել էր գայթակղիչ լուսանկար, որտեղ Էլենը լողազգեստով էր, իսկ դրա վրայից կրում էր երկար սեւ գույնի վերնազգեստ:

Այդ գայթակղիչ լուսանկարին կից սերիալային դերասանուհին մեկնաբանություն չէր թողել:

Հիշեցնենք, որ Էլեն Ասատրյանն այժմ նկարահանվում է «Երեւի» հեռուստասերիալում:



© NEWS.am STYLE