Հարազատներն ու ընկերները վերջին հրաժեշտը տվեցին Նադեժդա Սարգսյանին (ֆոտո, վիդեո)

15:04   5 հուլիսի, 2018

Այսօր, ժամը 11:00-13:00-ը տեղի է ունեցել սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Նադեժդա Սարգսյանի հետ «Վերջին հրաժեշտը»` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ներկա են գտնվել շատ հայտնիներ, ովքեր իենց հարգանքի տուրքն են մատուցել Նադեժդա Սարգսյանին: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդության դեմ երկար պայքարից հետո կյանքից հեռացավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը՝ 63 տարեկան հասակում: 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի 

Տեսանյութը՝ Արթուր Ղահրամանյանի եւ Դավիթ Խուդավերդյանի 



© NEWS.am STYLE