«Մեգան Մարքլի էֆեկտը» բացասաբար է ազդում զարդերի արտադրանքի վրա

20:57   5 հուլիսի, 2018

Կանադական Maison Birks զարդեր արտադրող ընկերությունը հայտարարել է, որ պոտենցիալ գնորդներին չեն հետաքրքրում իրենց նոր հավաքածուները, ու այդ ամենի միակ մեղավորը Սասսեքսի նորաթուխ դքսուհին է:

Ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ անկախ նրանից, թե որքան լավն են նոր զարդերը, դրանք հետաքրքրություն չեն առաջացնում, քանի դեռ  Մեգան Մարքլը չի կրում դրանցից որեւէ մեկը:



Վաճառքով զբաղվողները «Մեգան Մարքլի էֆեկտ» անունը տվել են այն երեւույթին, որ ցանկացած ապրանքանիշի կամ բրենդի պահանջարկը աճում է այն դեպքում, եթե դրանցից օգտվում է դքսուհին:



Այդ երեւույթը կարող է ձեռնտու լինել մի ընկերության համար, բայց նույնքան էլ վնասել մեկ ուրիշին:





                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                                      Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE