Մեծագույն շանսոնյեն նշում է 89-ամյակը

10:50   22 մայիսի, 2013

Հայկական ծագմամբ ֆրանսիական ճանաչված դերասան եւ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր նշում է 89-ամյակը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, նրա ծնողները հայ ներգաղթյալներ էին:

Սկզբնապես Ազնավուրը հանդես էր գալիս երգահան Պիեր Ռոշի հետ: Երբ Էդիտ Պիաֆը նկատում է նրանց, Ազնավուրն ու Ռոշը մասնակցում են երգչուհու՝ 1964 թվականին կայացած Ֆրանսիայով եւ ԱՄՆ-ով շրջագայությանը: Այդ ժամանակից Շառլը սկսում է շանսոնյեի կարիերան: Նա երկար ժամանակ անպատասխան սիրահարված էր Պիաֆին. վերջինը նրա ընկերն էր, մուսան եւ սերը:

Ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրը ստեղծել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը հաճույքով կատարել են Ռեյ Չառլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Ազնավուրը զուգերգով հանդես է եկել Ֆ.Սինատրայի, Ս.Դիոնի, Լ.Պավարոտտիի, Պ.Դոմինգոյի, Պ.Կաասի, Լ.Մինելիի, Է.Սեգարայի եւ այլոց հետ: Time ամսագրի եւ CNN-ի կատարած հարցումների համաձայն, Շառլ Ազնավուրը 20-րդ դարի էստրադային երգերի լավագույն կատարողն է:

Հայտնի հայը մեծ ներդրում է ունեցել հայկական քաղաքների վերականգնման գործում, որոնք տուժել էին 1988 թվականի երկրաշարժից: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է եւ մեր երկրի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի գրասենյակում: Բացի դրանից, 2008 թվականից նա Հայաստանի քաղաքացի: 



© NEWS.am STYLE