Սերժ Թանկյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

23:45   5 հուլիսի, 2018

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն Instagram-ում հրապարակել է լուսանկարներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Այն լուսանկարը, որում Սերժ Թանկյանը պատկերված է Նիկոլ Փաշինյանի հետ, նա մեկնաբանել է՝ գրելով. «Հենց նոր հասկացա, որ դեռ լուսանկար չեմ հրապարակել վարչապետի հետ: Այս լուսանկարն արվել է նրա աշխատասենյակում: Թույլ տվեք ասել, որ այս մարդն ու բոլոր նրանք, ովքեր նրա հետ պայքարել են Հայաստանի լավ ապագայի համար, արժանի են մեր լիակատար սիրուն եւ աջակցությանը»:



Սերժ Թանկյանը մեկնաբանել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը. «Նախագահի հետ քննարկեցինք «Ստեղծարար Հայաստանի» տեսլականը եւ այլ ծրագրեր, որոնց մասին հետո կպատմենք: Նաեւ հնարավորություն ունեցանք քննարկել բնապահպանական մի շարք հարցեր: Անհամբեր սպասում եմ կրկնությանը»:



Ավելի վաղ Սերժ Թանկյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես է նա «շոյում» կովկասյան ընձառյուծի: Իհարկե, տեսանյութը հատուկ հավելվածի միջոցով էր նկարահանված, իսկ ընձառյուծն իրական չէր:

Այնուամենայնիվ, Սերժ Թանկյանն իր հրապարակման միջոցով անդրադարձել էր շատ կարեւոր մի հարցի: «Կովկասում կենդանիների շատ տեսակներ կան, բայց, հավանաբար, ամենագեղեցիկը եւ խորհրդանշականը կովկասյան ընձառյուծն է: Այդ տեսակի պաշտպանությունը հիմնախնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»,- գրել էր Թանկյանը:

Публикация от Serj Tankian (@serjtankian)



© NEWS.am STYLE