Քիմ, Քորթնի ու Քլոե Քարդաշյանները գովազդում են Քանյե Ուեսթի արտադրանքը «կրքոտ» լուսանկարներով

11:35   6 հուլիսի, 2018

Ինչը կարող է  ցանկացած ապրանքանիշի համար ավելի  տպավորիչ լինել, քան այն հանգամանքը, որ այն գովազդում են Քիմ Քարդաշյանի ու նրա քույրերի՝ Քորթնիի ու Քլոեի նման աստղերը։ Ու բնականաբար, նրանք չեն գովազդի նորաձեւության տների արտադրանքը, երբ կա  Քանյե Ուեսթը՝ իր սեփական արտադրանքով։ Ու եթե, հայտնի նորաձեւության տների անսամբլները գտնվում են  բուտիկների դարակների վրա, ապա Քանյեի արտադրանքը պարզապես չի հասնում վաճառասեղաններին,  այն սպառվում է հաշվված ժամերում։

Քիմն ու Քանյեն ճիշտ են հաշվարկել սոցիալական ցանցերի ազդեցությունը՝ Քիմը , որպես նորաձեւության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն,  ոճի կուռք ու նորաձեւության օրենսդիր է։ Դրա համար էլ որեւէ անսամբլով հայուհու ցանկացած լուսանկար արդեն իսկ գործողության կոչ է դառնում  նրա միկրոբլոգների բաժանորդների համար։

37-ամյա հայուհին իր Twitter-ում հրապարակել է ահա այս լուսանկարը, որտեղ հեռուստաաստղն իր  քույրերի հետ գովազդում է Քանյեի արտադրանքը։



© NEWS.am STYLE