Ջիգարխանյանի փաստաբանը՝ Երեւանում Հայաստանի կառավարության կողմից դերասանին նվիրված բնակարանների մասին

13:34   6 հուլիսի, 2018

Ռուսական մամուլը շարունակում է ուշադիր հետեւել Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովայի վիճաբանություններին։  «Դնին» գրում է, որ 82-ամյա դերասանի փաստաբան Լարիսա Շիրոկովան շարունակում է զբաղվել ունեցվածքի բաժանման իրավաբանական ասպեկտներով, բայց նաեւ նշում է այն փաստը,  որ  դերասանի շրջապատում հայտնաբերվել են այնպիսի մութ անձիք, որոնց տեղը  բանտում է։ Շիրոկովան վստահ է, որ կկարողանա Ջիգարխանյանի այսպես կոչված ընկերներին ջրի երես հանել։

-Լարիսա, հայտնի է, որ դերասանի բնակարաններից մեկը, որի շուրջ այսօր վեճեր են ընթանում, գնվել է վարկով, որը ձեւակերպվել էր ձեր վստահորդի անունով։ Այդպե՞ս է։

Այո, այդպես է, ու նա առ այսօր վճարում է այն։ Դա հաստատվում է նաեւ սեփականության  վկայագրով ՝ հիպոթեկային բեռով ու վարկային պայմանագրով, ու վարկերի կանոնավոր վճարումներով։  Մոլոդոգվարդեյսկի փողոցի վրա գտնվող այդ բնակարանի սեփականատերն իմ հաճախորդն է։

-Ասում էին, որ դերասանը բազմաթիվ բնակարաններ ունի, այդ թվում անշարժ գույք Երեւանում, որը նրան նվիրել էր Հայաստանի կառավարությունը։ Ի՞նչ ճակատագիր են դրանք ունենալու։

Հավաստի հայտնի է, որ ժողովրդական դերասանն այլեւս չունի այդ բնակարանները։ Դրանց ճակատագիրն անհայտ է։ Փոխարենը պարզվել է, որ գործարքներով զբաղվել ու անշարժ գույքը օտարել կարող է միայն մեկ մարդ՝ այն նույն ընկերը, որի մասին բոլորս գիտենք։  Մենք դեռ չենք կարող ստուգել բոլոր գործարքները, քանի որ ինչ-որ մեկի պահանջով՝ դերասանի բնակարանների մասին Պետական գրանցամատյանի տվյալները փակվել են։

 



© NEWS.am STYLE