Ռուսական «Առաջին ալիքի» աստղը ներկայացել է մերկ

14:14   6 հուլիսի, 2018

Մինչ մենք նշում էինք Սահմանադրության օրը՝ ռուսական բլոգոսֆերայում ահա այսպիսի բաներ էին տեղի ունենում))) Ռուս դերասանուհին ու Առաջին ալիքի «Короли фанеры» հաղորդման հաղորդավարուհի Յանա Կոշկինան ներկայացել է մերկ։  28-ամյա աստղն իր Instagram-ում ցուցադրել է բաց բնույթի լուսանկար։

«Բոլոր խենթերից նա հավանաբար լավագույնն է», - մակագրել է լուսանկարը Յանան։

Instagram-ի իր բաժանորդներին զարմացնելու համար աստղը ներկայացել է մերկ կրծքով, ճոխ սանրվածքով ու երկար ականջօղով։   Նրա կերպարանքը ավարտուն էին դարձնում սենյակի հին պարկետն ու հեռուստահաղորդավարուհու վերացական հայացքը։ Հրապարակված լուսանկարն անտարբեր չի թողել Կոշկինայի բաժանորդներին։



© NEWS.am STYLE