Սիլվեսթր Ստալոնեն դարձավ 72 տարեկան. նրա մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը, որոնք առաջարկում ենք դիտել

15:05   6 հուլիսի, 2018

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Սիլվեսթր Ստալոնեն այսօր՝ հուլիսի 6-ին, նշում է ծննդյան 72-ամյակը:

Այսօր Ստալոնեի ֆիլմերը դիտում են տարբեր տարիքի հեռուստադիտողներ, սակայն կար ժամանակ, երբ հոլիվուդյան աստղը նկարահանվում էր միայն մեծահասակների համար նախատեսված ժանրում: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Միջոցառում՝ Քիթիի եւ Սթադի տանը» էրոտիկ կինոնկարն էր, որի համար դերասանը բավականին մեծ հոնորար է ստացել: Ավելի ուշ Ստալոնեն խոստովանել էր, որ ստիպված է եղել նկարահանվել այդ ֆիլմում, քանի որ տունն իր ձեռքից վերցրել էին, եւ նրան միջոցներ էին անհրաժեշտ նոր բնակարան վարձելու համար:

Դերասանը լայն ճանաչում ձեռք բերեց 1975 թ-ին՝ «Ռոքի» ֆիլմում նկարահանվելուց հետո, դե, իսկ, հանրահայտ Ռեմբոյի կերպարի մասին խոսելն ավելորդ է:

Իր կարիերայի ընթացքում հոլիվուդյան աստղը մի շարք պարգեւների է արժանացել, որոնց թվում են «Ոսկե Գլուբուս»-ի հաղթանակն ու «Օսկար»-ին 3 անգամ առաջադրվելը:

Դերասանը միշտ էլ սիրված է եղել հայ ֆիլմասերների կողմից: Հատուկ նրա հայ երկրպագուների համար վերհիշել ենք նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերը, որոնք առաջարկում ենք դիտել այսօր երեկոյան:)

«Ռոքի»/Rocky

«Կոբրա»/Cobra

«Մարդասպանները»/Assassins

«Օսկար»/Oscar

«Փախուստի ծրագիր»/Escape Plan

Լուսանկարները՝ Ստալոնեի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE