Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը՝ Նյու Յորքում զբոսնելիս

15:24   6 հուլիսի, 2018

Այս աստղերի սիրային հարաբերություններն աշխարհիկ մամուլի ուշադրության կենտրոնում են գտնվում։  Խոսքը Ջասթին Բիբերի ու Հեյլի Բոլդուինի մասին է։

21-ամյա մոդելն ու 24-ամյա կանադացի կատարողին այս անգամ տեսել են Նյու Յորքում զբոսնելիս։

Զույգին տեսել են Nobu ռեստորանից դուրս գալու պահին (ի դեպ, նորաձև ռեստորանի՝ ավելի ճիշտ ամբողջ ցանցի սեփականատերը Ռոբերտ դե Նիրոն է)։

Ուշագրավ է, որ ինչպես աշխարհիկ մամուլն է նշում, Ջասթինն ու Հեյլին շատ հաճախ են միտումնավոր հայտնվում տեսախցիկների առաջ, ասես ուզում են զայրացնել Բիբերին լքած Սելենա Գոմեսին։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE