«Մենք կարծում ենք, որ սիրո գլխավոր դրսեւորումը համբույրներն ու գրկախառնություններն են»․ Օլգա Բուզովա

16:23   6 հուլիսի, 2018

Օլգա Բուզովան երբեմն իր Instagram-ի էջի բաժանորդներին (աստղը ավելի քան 13 մլն բաժանորդ ունի) ուրախացնում է փիլիսոփայական հաղորդագրություններով, ու ըստ երեւույթին, այսօր հենց այդ օրերից մեկն է։

«Մենք կարծում ենք, որ սիրո գլխավոր դրսեւորումը համբույրներն ու գրկախառնություններն են։ Ոչ, դա  սիրո ամենաթույլ դրսեւորումն է։ Սիրո ամենաուժեղ դրսեւորումն է՝ ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին  նա կա։ Ընդունել ամբողջությամբ։ Դուք ուզո՞ւմ եք գտնել այնպիսի մարդու, որի հետ երջանիկ կլինեք, ում հետ կկարողանաք հաջողակ լինել ու վստահ ապագայի հարցում։ Ընտրեք նրանց, ում դուք կկարողանաք ասել Ձեր հոգնածության, խնդիրների ու կասկածների մասին։ Նրան, ով հանուն Ձեզ կկարողանա անտեսել իր հպարտություն ու ինքնասիրությունը։ Նրան, ով կկարողանա Ձեզ   առաջին տեղում դնել։ Մարդու, ով միշտ անկեղծորեն ուրախ կլինի Ձեզ համար, կհպարտանա ձեզնով՝ անկախ ամեն ինչից։ Նրան, ով առանց վարանելու Ձեզ կնվիրի իր հոգին։ Նրան, ում դուք օդի պես անհրաժեշտ եք։ Նրան, ում հետ դուք կկարողանաք լինել այնպիսին, ինչպիսին կաք, ում հետ ջերմ ու հարմարավետ եք զգում Ձեզ։ Ես այդպես եմ ուզում։ Ու միայն այդպես»,- գրել է Օլյան։



© NEWS.am STYLE