Ռուսական կինոյի աստղին ծեծել են ոգելից օգտագործելուց հետո

17:39   6 հուլիսի, 2018

Տխուր միջադեպ է տեղի ունեցել «Խացապետովկայի կթվորուհին» , «Չեմպիոն», «Ես խուզարկու եմ», «Կարմրահերը», «Աշտարակ» ֆիլմերի հերոսուհու՝ Եվգենիա Օսիպովայի հետ։ «Դնին»՝ վկայակոչելով Telegram ալիքը, գրում է, որ 32-ամյա դերասանուհին դիմել է վնասվածքաբանության բաժանմունք։

Պարզվել է, որ ծեծկռտուքին նախորդել է հարբեցողություն։ Երեկոյան դերասանուհին իր երկու հարեւանուհիների հետ միասին ոգելից է օգտագործել խաղահրապարակում։

Կանանցից մեկը չափից շատ է խմել, ու նրա ծանոթները զանգահարել են նրա ամուսնուն։ Տղամարդը եկել ու հարվածել է կնոջը, ու նրան պաշտպանել է Օսիպովան։ Սակայն, հարեւանուհու ամուսինը չի գնահատել Եվգենիայի  ընկերական զգացմունքները։ Նա մի քանի անգամ ուժեղ հարվածել է դերասանուհու դեմքին։

Դերասանուհին  վնասվածքաբանության բաժանմունք է դիմել։ Նրան այնտեղից տեղափոխել են քաղաքային հիվանդանոց։  



© NEWS.am STYLE