«Կամ Ժամանակը մեզ կհաղթի, կամ՝ մենք Նրան». Նազենի Հովհաննիսյան

21:55   6 հուլիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր հրապարակած լուսանկարում նա գտնվում է Հանրապետության հրապարակում: Դերասանուհին ներկայացել է street style ոճով:

Հաղորդավարուհին մեկնաբանել է իր հրապարակումը՝ լուսանկարին կից թողնելով գրառում. «Հայաստան. Երևան. Հանրապետության Հրապարակ)) 06.07.2018 Կամ Ժամանակը մեզ կհաղթի, կամ՝ մենք Նրան)), մենք՝ ՀԱՅԵՐՍ,))) ինչ՞ ասացիք»:



Ավելի վաղ դերասանուհին իր միկրոբլոգում գրառում էր կատարել , որում խոսել էր բարության, նախանձի, մարդկային փոխհարաբերությունների մասին:

Նազենիի գրառման մեջ նշված էր. «Մեզնից ոչ ոք չգիտի իր «գալու» կամ, մանավանդ, իր «գնալու» պահը, Աստծո կամքն է։ Ընտրության հնարավորությունն էլ մեզ տրված է, որ բարին ընտրենք, բարին գործենք ու չչարանանք։ Որ հասկանանք ինչու՞ եկանք, կամ ուր ենք գնալու ..»:



© NEWS.am STYLE