Էկրանային լավագույն համբույրի տեսարանները՝ Համբույրի միջազգային օրվա առթիվ

22:00   6 հուլիսի, 2018

Հոգատարություն, հուզմունք, համակրանք, սեր եւ կիրք՝ այս բոլոր էմոցիաներն ու ավելին կարելի է արտահայտել ընդամենը մեկ համբույրի միջոցով: Իզուր չեն ասում՝ կնոջը լռեցնելու լավագույն միջոցը նրան համբուրելն է, եւ իզուր չէ, որ այս երեւույթը ստացել է իր պաշտոնական օրը տարվա ընթացքում, եւ այն այսօր է՝ հուլիսի 6-ին:

Այո, մի շարք երկրներում հենց այս պահին տոնում են Համբույրի միջազգային օրը՝ համբուրվելով, գրկախառնվելով եւ տվյալ ժեստի միջոցով միմյանց լուռ սեր խոստովանելով: Դե, իսկ համբույրի լավագույն դրսեւորումները հանդիպում են հեռուստաէկրաններին՝ հոլիվուդյան ռոմանտիկ պատմություններում:

NEWS.am STYLE-ի տեսանյութն այս անգամ, ներկայացնում է էկրանային ամենագեղեցիկ համբույրի տեսարանները` հետաքրքիր փաստերի ուղեկցությամբ: Շնորհավորում ենք համբուրվել սիրող մեր բոլոր ընթերցողներին եւ մաղթում, որ ավելի հաճախակի համբուրեք ձեր սիրելիներին. ասում են՝ դա երկարացնում է կյանքը:)



© NEWS.am STYLE