Նաոմի Քեմփբելը, Էշլի Գրեմը ու այլ աստղեր՝ Dolce & Gabbana Alta Moda ցուցադրության ժամանակ

11:11   7 հուլիսի, 2018

Որքան էլ Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներ Դոմենիկո Դոլչեին ու Ստեֆանո Գաբբանային հանդիմանեն նրանց վերաբերմունքի համար մեկ Սելենա Գոմեսի հանդեպ (դիզայներները վերջերս սկսել են կասկածներ արտահայտել երգչուհու գեղեցկության վերաբերյալ՝ առաջացնելով նրա երկրպագուների վրդովմունքը, որոնք կոչ են անում բոյկոտել ապրանքանիշի արտադրանքը), մեկ էլ քաղաքական խնդիրների նկատմամբ՝ նրանց ցուցադրությունները միշտ մարդաշատ են, հետաքրքիր ու իսկական տոնի են նման։

A post shared by stefanogabbana (@stefanogabbana) on

Ու մինչ Սելենա Գոմեսի երկրպագուները, նաև լիբերալները քննադատում ու հանդիմանում են Նորաձևության տանը, Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբբանան փառահեղ միջոցառում են կազմակերպում՝ Dolce & Gabbana Alta Moda։

Ցուցադրությունը անցել է Կոմո լճի ափին, իսկ այնտեղ միայն աստղեր են բնակվում (օրինակ Քլունիները), բայց ամենակարևորն այն է, թե ինչպես է անցել այդ ցուցադրությունը։ Հավաքածուն ցուցադրել են երկու օրվա ընթացքում, առաջին օրը՝ շոգենավի վրա, երկրորդ օրը՝ Տերեսիո Օլիվելլի այգում, Տրեմեցցոյում։ Ցուցադրությունը միջնադարյան ոճով էր կազմակերպված, որն այդքան շատ են սիրում դիզայներները։

Ցուցադրությանը ներկա էին՝

A post shared by stefanogabbana (@stefanogabbana) on

Բնականաբար դիզայներները

Էշլի Գրեմը՝ իր ամուսնու հետ

Ի դեպ, Էշլին ցուցադրությանը ներկայացել էր Dolce & Gabbana ապրանքանիշի երեք հազար դոլարանոց անսամբլով

Էշլին՝ ցուցադրության ժամանակ

Նաոմի Քեմփբելը քայլել է պոդիումով

Եվա Գերցիգովայի, Քիթթի Սփենսերի, Սոնյա Բեն Ամմարի նման մոդելների հետ

Էմմա Ուեյնմութ

Մեյ Մասկ

Քիթթի Սփենսեր



Սաբրինա Փերսի

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega, Getty, RES, WireImage, Shutterstock



© NEWS.am STYLE