VARDA–ն գեղեցիկ ու քնարական տեսահոլովակում

16:11   7 հուլիսի, 2018

VARDA շատ ու շատ գեղեցիկ է, ու նա առանձահատուկ գեղեցիկ է այս գեղեցիկ ու քնարական տեսահոլովակում։ Տեսահոլովակը պարուհին հրապարակել է Instagram-ում ու մեզ պատմել է, որ ինչ-որ հայտնի կայք վերցրել է այդ տեսահոլովակն ու դրան քնարական տեքստ ավելացրել, որը հայուհուն էլ է դուր եկել ։ 

«Իմ տեսահոլովակը գեղեցիկ երաժշտական ու տեքստային ձեւավորմամբ, ամենազգայական էջից։ Ես չգիտեմ, թե ով է հեղինակը․․․ բայց համարձակվում եմ ենթադրել, որ նա հանդիպել է նման կնոջ»,- մակագրել է տեսանյութը աստղը։

Ի դեպ, մեջբերենք մի փոքր հատված տեքստից։

«Ու թող ամբողջ աշխարհը շշնջա ձեր  մեջքի ետեւից, եթե նա քեզ է ընտրել, ուրեմն նրան հնարավոր չէ ոչնչով կոտրել կամ կասկած ներշնչել։ Նրա ձայնը քեզ ուշքի է բերում, ինչպես  ամոնիակը՝ ուշաթափության ժամանակ։

Նման կանայք մի նպատակի համար են ծնվում՝ լինել հենարան ամենաուժեղ տղամարդու համար, որն ամբողջ կյանքում բռունցքները սեղմած է ապրում ու չի ընդունում իր թուլությունը մինչեւ այդ կնոջը հանդիպելը»։

 

 

 



© NEWS.am STYLE