Սերժ Թանկյանը՝ Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումների մասին

13:15   7 հուլիսի, 2018

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու նրա կինը՝ Անժելա Մադաթյանը, շարունակում են վայելել իրենց ամառը Հայաստանում՝ այն համատեղելով կարեւոր հանդիպումների հետ: Երեկ Թանկյանն ու Անժելան եղել են TUMO-ում, որտեղ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Այսօր Թանկյանը նրանց հետ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:

«Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց TUMO կենտրոն եւ աջակցեց մեզ: Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն եւ նրա հրաշալի թիմին: Նա ամեն օր իրականացնում է մեր բոլոր հույսերն ու երազանքները՝ կապված այս փոքրիկ, բայց հրաշալի ազգի հետ»,-Փաշինյանի հետ լուսանկարը մակագրել է Թանկյանը՝ չմոռանալով նաեւ ավելացնել «Նոր Հայաստան» եւ «դուխով» հեշթեգերը:

Նույն օրը աշխարհահռչակ երաժիշտը մասնակցել է նաեւ Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ էլ հանդիպել է Տիգրան Մանսուրյանին:

«Անժելան եւ ես լուսանկարվել ենք Հայաստանի ամենաանվանի երաժիշտներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի հետ՝ Creative Armenia-ի միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում»,-լուսանկարն կից գրել է նա:



© NEWS.am STYLE